«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ծաղկաձորի «Պալլադա»-ն խնդիրներ ունի Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի հետ: «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը լուրջ շինարարական խնդիրների առաջ է կանգնած։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ նախորդ տարի՝ շինության հիմքը փորելիս, պարզվել է, որ շենքի նախատեսած հիմքում՝ մակերեսից 20 եւ ավելի մետր խորության վրա, գետ է հայտնաբերվել, որն էլ խաթարել է շինարարության ընթացքը: Բացի այդ՝ կան նաեւ սողանքներ: