«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։ Երևան քաղաքում մարտի 4-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։