Էպիկենտրոնում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ղրղզստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը, որի ուժգնությունը հասել է 5,3 մագնիտուդի, գտնվել է Ղրղզստանի և Ղազախստանի սահմանի շրջանում՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքից 42 կմ հարավ-արևելք և Ղրղզստանի Չոլպոն Աթա առողջարանային քաղաքից 26 կմ հյուսիս։