ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների հրթիռային հարվածի հետևանքով Կարմիր ծովում բրիտանական բեռնատար նավի խորտակման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ մարտի 2-ին, ժամը մոտավորապես 02:15-ին, բելիզյան դրոշով, բրիտանական Rubymar նավը խորտակվել է Կարմիր ծովում՝ հութիների հականավային բալիստիկ հրթիռի հարվածից: