Խոշոր ավտովթար Կոտայքում. Մայակովսկի գյուղի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը, կան վիրավորներ

article-image

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Աբովյան-Արամուս ավտոճանապարհի Մայակովսկի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գարիկ Մ․-ի վարած «Ford Transit» և 20-ամյա Արթուր Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Մնացական Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն