Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Մեծ Պահքի 4-րդ հիշարժան օրը՝ Տնտեսի կիրակին: Այն կոչվում է Տնտեսի՝ անիրավ տնտեսի մասին ավետարանական առակի խորհրդով։ Ըստ առակի՝ մի մեծահարուստ մարդ իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մի օր լսում է, որ նա հավատարիմ չէ իրեն: Տանտերը կանչում է տնտեսին և ասում, որ գործից ազատված է։ Նա էլ մտածում է՝ ինչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ իրեն բարի հիշեն, և, կանչելով իր տիրոջ պարտապաններին, մասնակիորեն թեթևացնում է նրանց պարտքերը: