Երևանի կենտրոնի շինհրապարակում պատը փլուզվել է ավտոմեքենայի վրա, վնասվել է գազախողովակը

article-image

Մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանուկ Աբեղյան 5 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակի հարևանությամբ բնակվող բնակչի քարե պարիսպը փլուզվել է։ «Պարզվել է, որ փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 50 մետր երկարությամբ 7 մետր բարձրությամբ պատը փլուզվել և թափվել է բնակչին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով նաև գազախողովակը, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն