Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- նշել է Լավրովը։