Առնվազն 104 մարդ է զոհվել և 760-ը՝ վիրավորվել Գազա քաղաքի արևմուտքում իսրայելական գնդակոծության հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի առողջապահական գերատեսչության խոսնակին: Նշվում է, որ մարդկանց բազմությունը հավաքվել էր՝ սպասելով հումանիտար օգնության։ Ըստ ականատեսների՝ իսրայելական զորքերը կրակ են բացել, երբ մարդիկ ալյուր և պահածոյացված ուտելիք էին վերցնում բեռնատարներից։