Փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Վարդան Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված գազատար խողովակներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը: