Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական կայունության հարցերի շուրջ», - ասել է նախագահը։ Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Մոսկվան մերժում է Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների հնարավորությունը՝ կտրված Ռուսաստանի ազգային անվտանգության հարցերից։