Իրանական արտադրության «Փարս-1» զոնդավորող հետազոտական արբանյակն առավոտյան հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Երկրից 500 կմ բարձրության վրա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական IRNA գործակալությունից: Իրանական «Փարս-1» արբանյակն ուղեծիր է դուրս բերվել ռուսական «Սոյուզ-2.1բ» տանող հրթիռի օգնությամբ, որի արձակումն իրականացվել է «Վոստոչնի» տիեզերակայանից։