Երեկ՝ փետրվարի 28-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկում եղբայրների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում օգտագործելով դանակ։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։