«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։ Երևանում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։