ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպաններ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, երգչուհի Ալլա Լևոնյանը, հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանը և օպերային երգչուհի Մարիա Գուլեղինան նամակով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին` կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ: