Ո՞ւմ հետ էիր «շաշկի խաղում» և հատկապես ո՞ւմ գրպանի հաշվին. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը անցյալ շաբաթ պաշտոնական գործուղման էր մեկնել Հնդկաստան: Կարևոր համաժողովի է մասնակցել, որի բացմանը Հնդկաստանի վարչապետն է մասնակցել: Այն, որ հայ-հնդկական կապերը պետք է զարգացնել բոլոր ուղղություններով, նույնիսկ քննարկման թեմա չէ: Բայց Մկրտչյանի այս գործուղման հետ կապված այլ հարցեր կան: Հենց Նարեկ Մկրտչյանի սոցցանցային գրառումից տեղեկանում ենք, որ նա, որպես Փաշինյանի ՔՊ-ի «արտաքին կապերի պատասխանատու», մի շարք հանդիպումներ է ունեցել, օրինակ՝ Հնդկաստանի «Ժողովրդական կուսակցության» համապատասխան ներկայացուցիչների հետ, կուսակցական համագործակցության հարցեր քննարկել: Հետո, էլի որպես ՔՊ ներկայացուցիչ, այլ հանդիպումներ է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն