«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, հանձնաժողովի զեկույցն են պատրաստում: Տեղեկացանք, որ արդեն հինգ հատոր գրել են, առանձնացված մաս են ուղարկել դատախազություն, սակայն սա ամբողջ զեկույցի մի չնչին մասն է, դեռ հատորյակներ են գրվելու, եւ, ամենայն հավանականությամբ, մայիսին կներկայացվեն խորհրդարան եւ, ինչպես ապրիլյան պատերազմի զեկույցը, այս դեպքում էլ կքննարկեն փակ ռեժիմում։