«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ նախորդ տարվա ամռան սկզբին շրջանառվեցին լուրեր, ապա հաստատվեց, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը համերգով հանդես կգա Հայաստանում։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ համերգի համար պետական բյուջեից հատկացվել է 6 միլիոն դոլար՝ 2.3 միլիարդ դրամ։ Ավելի ուշ որոշվեց, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը հայտարարություն տարածեց ֆեյսբուքյան էջում. «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը»: Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ համերգը տեղի է ունենալու «հավանաբար հաջորդ տարի(2024)՝ մայիս-հունիս ամիսներին»։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թանկ կարծիքով՝ եթե համերգը տեղի ունենա, պետք է բաց լինի բոլորի համար։