Մակրոնը չի խոստացել զինվորականներ ուղարկել Ուկրաինա. Ֆրանսիայի պաշտպանության նախարար

article-image

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ասել Ռուսաստանի դեմ պատերազմի համար Ուկրաինա զորքեր ուղարկելու ցանկության մասին, խոսքը վերաբերել է ուկրաինական զորքերի վարժեցմանը նրանց տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։ «Ցանկանում եմ պարզաբանել, որովհետև տեսնում եմ, թե ինչ են գրում զանգվածային լրատվամիջոցներում և սոցցանցերում. խոսքն այն մասին չէ, որ զորքեր ուղարկենք Ռուսաստանի դեմ պատերազմի համար», - նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն