Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամների հետ հանդիպմանը Հռոմի պապը անդրադարձել է ԼՂ-ից բռնագաղթածներին

article-image

Փետրվարի 28-ը՝ Սբ. Գրիգոր Նարեկացու գրական հիշատակի օրը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ պատրիարք Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս (Մինասյան) XXI-ի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն։ «Պահքի սուրբ ժամանակներում պետք է նայել Խաչին և ապավինել Քրիստոսին, ով ներողամտությամբ ու սիրով բուժում է վերքերը։ Եպիսկոպոսները հրավիրված են աղոթքով բարեխոսելու բոլորի համար: Հայ Եկեղեցին, որ Քրիստոսի լույսը բերեց իր ժողովրդին, պետք է լինի քրիստոնեական մարգարեության լույսի վկան ու «առաջնեկը» ատելության ու բռնության խավարով պարուրված աշխարհում։ Ու թեև հայ կաթոլիկները շատ չեն, բայց «Աստված փոքրերի հետ է հրաշքներ գործում»,-նշել է Հռոմի պապը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն