Գերմանիայի ռազմածովային ուժերի Hessen ֆրեգատը փետրվարի 27-ին՝ Եմենի հութիների հետ իր առաջին մարտական բախումների ժամանակ, հաջողությամբ խոցել է երկու անօդաչու թռչող սարք՝ հետ մղելով նրանց գրոհը Կարմիր ծովում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) ներկայացուցիչը: Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարան) Բունդեսվերին մանդատ էր տրամադրել` մասնակցելու Եվրամիության Aspides (հունարեն՝ «Վահաններ») առաքելությանը՝ առևտրային նավերը հութիների հարձակումներից պաշտպանելու համար: