Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները փոխեցին իրենց դիրքորոշումը շատ հարցերի, այդ թվում նաև՝ արագաչափերի գործունեության վերաբերյալ: Դեռևս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել արագաչափերի մասին օրենսդրական փոփոխությունների առաջարկով, որի մասին իր ելույթում նշել էր. «Իշխանությունը պետք է զերծ մնա շրջիկ արագաչափերի կիրառումից և հրաժարվի արագաչափերով հարստահարման քաղաքականությունից» հոդվածում գրել էի, որ արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների հարցը առաջիկայում էլ լինելու է իմ ուշադրության կենտրոնում՝ որպես ՀՀ քաղաքացիներին հարստահարող համակարգ: …Արագաչափերն ու երթևեկությանը հետևող տեսախցիկները ոչինչ չեն տալիս երթևեկության անվտանգության առումով և միայն հսկայական ֆինանսական բեռ են ավելացնում ՀՀ քաղաքացիների ուսերին»: Մեկ այլ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «… Ես ուզում եմ ասել, լիազորված եմ ասել, որ մենք վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկել ենք էս հարցը և եկել ենք միանշանակ եզրակացության: Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և էս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային և այդ թվում նախընտրական ծրագրերի հիմքում»: