«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ուժային կառույցները մանրադրամ են դարձել իշխող ՔՊ-ի ձեռքին. նախ պատգամավոր Արսեն Թորոսյանը դատախազությանն ու մյուս իրավապահներին ոչ օբյեկտիվութան և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ մեղադրեց, երեկ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «սխալ հանեց» ՀՀ քննչական կոմիտեին: «Ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալմունք է, իմ բարեկամի վերաբերյալ գործի մասով ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ սխալմունք է տեղի ունեցել: Իմ բարեկամին վերագրվող արարքն ապացուցվելու է, որ որևէ ձևով հիմնավորված չէ …», – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով իր եղբոր կնոջ հետ կապված քրեական գործի մասին հարցերին։