Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանը թեմի ժողովրդին կոչ է արել մասնակցել մարտի մեկին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այսու քրիստոնեական ջերմ սիրով եւ գոհունակությամբ ողջունում եւ կոչ ենք ուղղում Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զավակներին, որ մասնակցեն հառաջիկա ուրբաթ 1 մարտ 2024 թվականին Իրանի ողջ տարածքում տեղի ունենալիք 12-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական Խորհրդարանի եւ Բանիմացների Խորհրդի ընտրություններին, ի կատարումն եւ լրացումն մեր պարտականությունների, որպէս լիիրավ քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետության: