Բախվել են Toyota-ն ու Opel-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանն ու հայտնվել մայթին

article-image

Երեկ՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան - Նալբանդյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա Արսեն Կ.-ի վարած Toyota մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Արթուր Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն