«Մի քիչ վստահեք էլի մեր քաղաքական դիրքորոշմանը»: Սա Ալենի այսօրվա խնդրանքն էր ՀՀ լրագրողներին, որոնք ակնհայտորեն պատրաստ չէին ընդունել Ալենի բացահայտ մանիպուլյացիաները: Ինչպե՞ս վստահեն դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող, քաղաքական ցինիզմի անգերազանցելի ապիկարներին, ովքեր երկիրը հասցրել են ողբերգության ու միջազգային մուրացիկության: Իր հայրենի Ակնաից (Աղդամ) խրոխտ լուսանկարներ հրապարակած, բանակցային փոխզիջումները մերժող, իսկ հիմա հայկական Արցախն ու Հայաստանի ապագան ուրացող ԱԺ նախագահի աթոռին կցված կերպարը՝ խնդրում է վստահել իրենց դիրքորոշմանը: Հայաստանը կանգնած է ծանր իրադարձությունների շեմին, որի հեղինակները թքած ունեն մեր քաղաքացիների կյանքի և ունեցվածքի վրա: Այնպես ինչպես չեն մտածել արցախահայության կյանքի և ունեցվածքի մասին: Նիկոլի իշխանության տերերն ունեն իրենց հստակ շահերը, որոնց համար Արցախն ու Հայաստանը պատրաստ են զոհաբերել: