«Հեզբոլլահ»-ը 60 հրթիռային արկ է արձակել Իսրայելի զինվորականների ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական հարվածների

article-image

«Հեզբոլլահ» շարժումը 60 հրթիռային արկերով հարված է հասցրել Իսրայելի զինվորականների շտաբի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։ Շարժումը նշել է, որ այս գնդակոծությունը տեղի է ունեցել՝ ի պատասխան փետրվարի 26-ին Լիբանանի խորքերում գտնվող Բաալբեկ քաղաքի շրջանում իսրայելական օդուժի հարձակման։ Ըստ լիբանանյան անվտանգության ուժերի պաշտոնյաների՝ ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի ընթացքում Իսրայելն առաջին անգամ է հարվածում Լիբանանի արևելքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն