Իսրայելի կառավարությունը համաձայնել է մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում ռազմական գործողություններ չծավալել, որպեսզի այդ ընթացքում ազատ արձակվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Առաջին հերթին, պատանդները պետք է ազատ արձակվեն: Իսրայելցիները համաձայնել են, որ Ռամադանի ընթացքում չեն զբաղվելու որևէ գործունեությամբ, որպեսզի մեզ ժամանակ տան բոլոր պատանդներին դուրս բերելու համար», - ասել է Բայդենը։