Ֆրանսիան գործընկերների հետ կոալիցիա կկազմի Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ և ռումբեր փոխանցելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Le Monde պարբերականից, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Փարիզում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովից հետո Մակրոնը լրագրողներին ասել է, որ որոշվել է «ստեղծել կոալիցիա խորը հարվածների և, հետևաբար, միջին և մեծ հեռահարության հրթիռների և ռումբերի» մատակարարման համար։