Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի բոլոր համաշխարհային պաշարները, քանի որ այն մեծագույն վտանգ է ներկայացնում մարդկության համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Զինաթափման խորհրդաժողովում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Իրանը պահանջում է ոչնչացնել ամբողջ միջուկային զենքը, որն ամենամեծ ձեռակերտ սպառնալիքն է ամբողջ մարդկության համար: Միջուկային զենքի լիակատար վերացումը միակ գործուն և հուսալի միջոցն է` կանխելու Հիրոսիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը», - ասվում է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում։