Բողոքի ցույց է անցկացվել Վաշինգտոնում՝ ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի

article-image

Ամերիկայի Հայ Դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց է անցկացրել Վաշինգտոնում՝ ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի։ Հայտնում են ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջում: ՀՅԴ երիտասարդական կազմակերպության (AYF-YOARF) Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը փետրվարի 25-ին բողոքի ցույց է կազմակերպել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ ի հիշատակ 1988-ի հայկական ջարդերի զոհերի։ Ցույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը, նշելով, որ այս բոլոր իրադարձությունները Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հակահայ քաղաքականության դրսևորումներ էին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն