Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում

article-image

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «ոչինչ չպետք է բացառել»՝ պատասխանելով Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։ Փարիզում Ուկրաինային աջակցության տրամադրման թեմայով ԵՄ ղեկավարների հանդիպումից հետո Մակրոնը շեշտել է, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ ձեռք չի բերվել փոխհամաձայնություն «պաշտոնական և հաստատված» ձևով, սակայն «ամեն ինչ հնարավոր է, եթե դա օգտակար կլինի մեր նպատակին հասնելու համար»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ պետք է այնպես անել, որ «Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում»։ Մակրոնի այս հայտարարությունը մեծապես տարբերվում է Արևմտյան ղեկավարների, այդ թվում՝ հենց Մակրոնի՝ նախկինում դրսևորած զգուշավորությունից։ Նրանք բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են խուսափել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրումից, և բացառել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն