«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ, որի ավարտին հայտարարություն են տարածել` անդրադառնալով նաեւ Սահմանադրության հնարավոր փոփոխություններին. Գերագույն հոգեւոր խորհուրդը «խիստ տարակուսելի է համարում նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաեւ որպես հետեւանք արտաքին հարկադրանքի»։