«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ ֆրակցիայի երեկվա նիստում որոշել են, որ ՀԾԿՀ, Մրցակցության հանձնաժողովի նախագահների եւ ՍԴ անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուների հարցին կանդրադառնան ԱԺ-ում այդ հարցերի քննարկումից հետո։ Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի եւ անդամի ընտրությունն է, կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ներկայացրել է գործող ղեկավար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, ով Արթուր Վանեցյանի բաջանաղն է, ՄՀ նախագահի պաշտոնում՝ գործող ղեկավար Գեղամ Գեւորգյանի, իսկ դատավորների ընդհանուր ժողովն էլ Դավիթ Բալայանին է որոշել գործուղել ՍԴ։