«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը նախապատմություն է ունեցել: Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակ Վարդանյանի հրաժարականին դեռ շատ գործընթացներ են հետեւելու, իսկ թե ինչ, դժվար չէ կանխատեսել: Անակնկալ հրաժարականի պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, շպիոնաժն է եղել: Լրտեսել են դատավոր Վարդանյանին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Վարդանյանը դիմում գրի, ավարտի դատավորի կարիերան: Մեզ լուրեր հասան, որ Արշակ Վարդանյանի հրաժարականով ամեն ինչ չի ավարտվելու, դեռ շատ խմորումներ են սպասվում դատական համակարգում: