Թուրքիան ներկայումս կենտրոնացած է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ստանալու հեռանկարի վրա, այլ ոչ թե վերադառնալու F-35 ծրագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Անկարայում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Թուրքիան այս փուլում կենտրոնացել է F-16-ի, ոչ թե F-35-ի թեմայի վրա, իսկ ԱՄՆ կոնգրեսում, սենատում, վերջերս մեզ մոտ եկած սենատորների հետ մեր շփումների ժամանակ մենք քննարկել ենք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու F-16-ի թեմայով»,- նշել է նա։