ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը թույլ չտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։ Ավելի վաղ Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` փոխելու նրա խափանման միջոցը ընդամենը 4-5 օրով։