Մի քանի օր առաջ էի անդրադարձել այն փաստին, որ իշխանությունն ամենաանընդունելի եղանակով մեր հերոս նահատակ Մխիթար Գալեյանի հորը` Գարիկին, ամեն գնով պահում է փակի տակ: Տարբեր դատական նիստերի ժամանակ, երբ առիթ էր լինում Գարիկի հետ մի երկու բառ փոխանակելու, միշտ ասում էր, որ տնային կալանքը եթե ոչ ավելի շատ, ապա բանտային կալանքին հավասար ծանր ազդեցություն է թողնում իր ապրումների և առողջության վրա: Որևէ մեկի համար նորություն չէ, որ Գարիկն ամենից շատ տանջվում էր, որովհետև հնարավորություն չուներ այցելելու իր համար Սրբավայր դարձած «Եռաբլուր»` որդու շիրիմին այցելության: