Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկազմակերպվեն 2024 թվականի սեպտեմբերի 28-29-ին: Որոշման մասին հայտարարվել է փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի շրջանակում: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից, ժողովը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ժողովի ատենապետն է եղել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: