ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը փաստացի իրեն հռչակեց ոչ թե Հայաստանի, այլ՝ «Ուկրմենիայի» շահերի սպասարկող։ Փաշինյան, դու քո երկրի անվտանգության հարցերը լուծե՞լ ես, որ դրել Ուկրաինայից ես խոսում։ Հերիք չէ՞, «անպոչ գդալի» նման քեզ մեջ գցես։ Բոլոր «պարերը պարել» ես, հիմա էլ Ուկրաինայի փաստաբանն ես դարձել։ Թե բա՝ այն ,ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է․ դա մեզ լրջորեն անհանգստացնում է։ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի մի քանի հարյուր կմ օկուպացրել է,իսկ դրել Ուկրաինայի դարդն ես լացում։ Բայդե՞նն ես, Բլինքե՞նն ես,Շո՞լցն ես,Էրդողա՞նն ես…ո՞վ ես էլի, որ խառնվել ես էդ մեծ հարցի մեջ։