«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ամենայն հավանականությամբ, հաջորդ ուրբաթ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի անդամները կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Հայաստանի նոր սահմանադրությունը գրելու հարցը։ Մասնավորապես՝ ո՞ւմ է Փաշինյանը վստահելու այդ անպատվաբեր գործը՝ գործո՞ղ կազմերին, թե՞ նոր մրցույթ է հայտարարելու։