Արցախ դավաճանողի համար ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ի՞նչ է, որ չդավաճանի։ Հայ-ռուսական մեդիատիրույթում սկսվել է մի մեծ իրարանցում, որ Փաշինյանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ կապերը։ Ի՞նչն է զարմանալի։ Փաշինյանից ակնկալել դաշնակցային պարտավորության կատարում նույնն է, թե Ալիեւից ակնկալել միջազգային պայմանավորված սկզբունքների իրականացում։ Նիկոլն ինքն է ասել՝ մենք իզմեր չունենք։ Երեկ Պուտինին «спасибо» ասելն էր աթոռը պահելու երաշխիքը, իսկ այսօր՝ Բլինքենին, Շոլցին ու Մակրոնին մերսի կասի, վաղն էլ՝ Էրդողանին սալամ, իսկ Ալիեւին՝ կարդաշ։