ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 404.35 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.30 դրամով և կազմել 437.67 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.35 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 512.47 դրամ: