Արտագնա աշխատանքի մեկնողներ, պետբյուջեից կառուցած ճանապարհները ձեզ համար չեն, սա էր Նիկոլի ասածը․ Զաքարյան

article-image

Թարգմանենք նիկոլերենից` նորմալ հայերենի: Ուրեմն, արտագնա աշխատանքի մեկնող սիրելի հայրենակիցներ, Դուք այսուհետ երթևեկեք չոլերով ու հանդամիջյան ճանապարհներով, որովհետև պետական բյուջեից կառուցած ճանապարհները ձեզ համար չեն: Նույն տրամաբանությամբ, ձերոնք երևի թե Հայաստանում դպրոց և մանկապարտեզ չհաճախեն: Ոստիկանությունը պարտավոր չի ձեզ պաշտպանի տարբեր ոտնձգություններից: Բանակը պարտավոր չէ ձեզ պաշտպանի արտաքին թշնամուց: ՀՀ հյուպատոսական ծառայությունները պարտավոր չեն ձեր քաղաքացիական շահերը պաշտպանել օտար երկրներում և այլն: Կարևոր չէ, որ տարիներ շարունակ դուք դրսից հսկայական միջոցներ (տրանսֆերներ) եք բերել Հայաստան ու այն շրջանառել ներքին տնտեսության մեջ, լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Ոչինչ, որ հայկական սփյուռքի հետ մեկտեղ, պատերազմի օրերին աջակցել եք, ինչով կարող էիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն