Փետրվարի 7-ին՝ ժամը 20:45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: