Խորհրդարանական իշխող ուժն այսօր փակ հանդիպումներ կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ: 2 նախագահների պաշտոնավարման ժամկետը լրացել է, Նիկոլ Փաշինյանը երկուսին էլ երկրորդ շանսն է տվել՝ առաջադրելով նույն պաշտոնում: Ընտրությունը կկատարվի խորհրդարանում՝ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերին։