Aravot.am-ը գրում է․ «Հունվար ամսվա վերջին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը շտապեց ասուլիսի ձեւաչափով «ավետել» այն մասին, թե Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի համատեքստում բարելավել է իր դիրքը։ Վերջինս ներկայացրեց տարբեր ցուցանիշներ, հաշվարկներ, համեմատականներ տարածաշրջանի այլ երկրների հետ՝ հիմնվելով իրենց իսկ կառույցի կողմից հրապարակված զեկույցի վրա, սակայն որքան էլ փորձ կատարվեց նախորդ տարվա կտրվածքով Հայաստանում կոռուպցիայի դեմ ընթացող պայքարը ներկայացնել դրական լույսի ներքո, անգամ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը չկարողացավ լռել, որ վերջին շրջանում պայքարի առաջընթացն իրականում կանգ է առել առաջին հերթին բարեփոխումների սահմանափակ ծավալների պատճառով՝ ի տարբերություն 2018թ.-ին հաջորդած երկու տարիների, երբ Հայաստանն ականատես եղավ «ժողովրդավարական եւ հակակոռուպցիոն զգալի բարեփոխումների». այս ձեւակերպումը վերցված է հենց Հոկտանյանի ասուլիսից, նույն ձեւակերպումը հնարավոր է տեսնել նաեւ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2023» հրապարակված զեկույցում։