Փաշինյանի խորհրդականի ՀԿ-ն պետությունից խոշոր դրամաշնորհներ է ստանում․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2023 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն իրեն խորհրդական նշանակեց Սուրեն Մաղաքյանին, չնայած այն հանգամանքին, որ Մաղաքյանին պատկանող հասարակական կազմակերպությունը պետությունից խոշոր դրամաշնորհներ է ստանում։ Խոսքը «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության մասին է, որի նախագահը Սուրեն Մաղաքյանն է։ Այս ՀԿ-ին առաջին անգամ պետության կողմից դրամաշնորհ է տրամադրվել 2022-ի հունվարի 21-ին։ 12 մլն 272 հազար դրամ արժողությամբ դրամաշնորհը տրվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի իրականացման համար: Ծառայություն է մատուցվել հաշմանդամություն ունեցող 25 անձի, նրանց հետ թրեյնինգներ են անցկացվել, տարբեր ոլորտների խորհրդատվություն եւ այլն։ Նույն ծրագրի համար նույն օրը նույն ՀԿ-ին եւս մեկ դրամաշնորհ է հատկացվում սոցապնախարարության կողմից, այս անգամ՝ 14 մլն 744 հազար դրամ արժողությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն