«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը նախորդ տարի իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ճանապարհային վթարների պատճառներին։ Ըստ նրա՝ վթարների մեջ իր ուրույն եւ վատ իմաստով «ծանրակշիռ» դերն ունի նաեւ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը, որը բերում է տեսանելիության կտրուկ անկման, ինչն էլ հենց ինքնին հաճախ պատճառ է դառնում վթարների: Այս գրառումից եւ առաջարկվող օրենքի փոփոխությունից հետո վարորդների շրջանում սկսվեց խուճապը, եւ բոլորը համատարած «ազատագրեցին» մեքենաների դիմային եւ կողային ապակիները մուգ թաղանթապատումից։