«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր, խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա անմիջական շփումներից: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «չիստկա» անել գործադիրում ու ազատվել մի շարք անգործունյա նախարարներից, բայց, արի ու տես, Փաշինյանի կադրային պահեստն այնքան սնանկ է, փորձառու մասնագետներ չկան, որ փոխարինողներ չի գտնում: